Թափառումներ Ավան համայնքում

Երևան, քաղաք,որ սփռված է Հրազդան գետի երկու ափերին:Իսկ այսօր մեր թափառումները, մտորումների հետ միասին քաղաքի հյուսիսարևելյան մասում էին՝Ավանում: Հրազդան գետի ձախ ափին:

Քայլք Գետառի ափով, չարենցյան ընթերցումներ, և իհարկե տեղեկատվական մեծ հոսք Տիար Բլեյանի կողմից:Ի դեպ, ես նրա հետ առաջին անգամ էի ճամփորդության. անմոռանալի էր, կար էներգիա, որը անսպառ էր և պարտավորեցնող : Եղանք նաև Ավանում գտնվող հին գերեզմանոցում, եկեղեցիներում : Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի՝
հնգագմբեթ տաճար, որը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում՝ կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Բայց ցավով պետք է փաստեմ,որ այն մշակութային մեծ արժեք լինելով` կարող է մոռացվել, քանզի մեր հասարակությունը և անգամ այդ համայնքում ապրող բնակիչներից շատերը անտարբեր են և չգիտեն այդ եկեղեցու գոյության մասին:Ցավով եմ ուզում նշել, որ ոչ մի ցուցանակ չկար ամբողջ տարածքում, որը ցույց կտար եկեղեցու գտնվելու վայրը:

Լուսանկարները՝ տեսանյութում.

Оставьте комментарий