Երևան, քաղաք,որ սփռված է Հրազդան գետի երկու ափերին:Իսկ այսօր մեր թափառումները, մտորումների հետ միասին քաղաքի հյուսիսարևելյան մասում էին՝Ավանում: Հրազդան գետի ձախ ափին:
Քայլք Գետառի ափով, չարենցյան ընթերցումներ, և իհարկե տեղեկատվական մեծ հոսք Տիար Բլեյանի կողմից:Ի դեպ, ես նրա հետ առաջին անգամ էի ճամփորդության. անմոռանալի էր, կար էներգիա, որը անսպառ էր և պարտավորեցնող : Եղանք նաև Ավանում գտնվող հին գերեզմանոցում, եկեղեցիներում : Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի՝ հնգագմբեթ տաճար, որը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում՝ կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Բայց ցավով պետք է փաստեմ,որ այն մշակութային մեծ արժեք լինելով` կարող է մոռացվել, քանզի մեր հասարակությունը և անգամ այդ համայնքում ապրող բնակիչներից շատերը անտարբեր են և չգիտեն այդ եկեղեցու գոյության մասին:Ցավով եմ ուզում նշել, որ ոչ մի ցուցանակ չկար ամբողջ տարածքում, որը ցույց կտար եկեղեցու գտնվելու վայրը:
Երբ 6 տարեկան էի, ժամերով պառկում էի մահճակալիս վրա և անդադար նայում էի ռադիոյին … երազում էի այնտեղ հայտնվել:Չգիտեմ՝ինչու… Տարիներ անց գնացի երազանքի հետևից,ընդունվելով ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության բաժինը ,աշխատեցի Հանրային ռադիոյում ,զուգահեռ սովորելով համալսարանում : Թող տարօրինակ չհնչի,բայց սիրահարվեցի ու սիրեցի,երբ չորրորդ կուրսում էի կանգնեցի երկընտրանքի առաջ՝ շարունակել լրագրողական գործունեությունը , թե սիրելիի ցանկությանը հետամուտ լինելով ընտրել երկրորդ մասնագիտություն,այն է բանասեր-մանկավարժ: Այսպիսով ես ընդունվեցի մագիստրատուրա և ունեմ երկու մասնագիտություն :Այժմ էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եմ վերապատրաստում անցնում և հույս ունեմ,որ կհայտնվեմ և կդառնամ Ձեր տարբերվող և համախմբված կոլեկտիվի համբերատար,աշխատասեր և նախաձեռնող անդամը:Դե ինչ բարի գալուստ Վիկտորյա Խաչատրյանի բլոգ:Վստահ եմ, որ այստեղ կգտնեք ձեզ հետաքրքրող հրապարակումներ, եթե իհարկե ընտրեք հենց ինձ:
Смотреть все записи автора vikaxachatryan