img-b55112324c7945b33961046dfee92758-v6080383273957821494.jpg
Опубликовано vikaxachatryan
Երբ 6 տարեկան էի, ժամերով պառկում էի մահճակալիս վրա և անդադար նայում էի ռադիոյին … երազում էի այնտեղ հայտնվել:Չգիտեմ՝ինչու… Տարիներ անց գնացի երազանքի հետևից,ընդունվելով ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության բաժինը ,աշխատեցի Հանրային ռադիոյում ,զուգահեռ սովորելով համալսարանում : Թող տարօրինակ չհնչի,բայց սիրահարվեցի ու սիրեցի,երբ չորրորդ կուրսում էի կանգնեցի երկընտրանքի առաջ՝ շարունակել լրագրողական գործունեությունը , թե սիրելիի ցանկությանը հետամուտ լինելով ընտրել երկրորդ մասնագիտություն,այն է բանասեր-մանկավարժ: Այսպիսով ես ընդունվեցի մագիստրատուրա և ունեմ երկու մասնագիտություն :Այժմ էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եմ վերապատրաստում անցնում և հույս ունեմ,որ կհայտնվեմ և կդառնամ Ձեր տարբերվող և համախմբված կոլեկտիվի համբերատար,աշխատասեր և նախաձեռնող անդամը:Դե ինչ բարի գալուստ Վիկտորյա Խաչատրյանի բլոգ:Վստահ եմ, որ այստեղ կգտնեք ձեզ հետաքրքրող հրապարակումներ, եթե իհարկե ընտրեք հենց ինձ: Смотреть все записи автора vikaxachatryan